ՄՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:

Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը ԵԱՏՄ գործընկերների համար շնորհանդես կներկայացնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի e-Compete թվային հարթակի ներդրման վերաբերյալ:

Խորհրդակցության օրակարգում ներառված են նաև անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ 2022 թվականի տարեկան հաշվետվության մշակմանը, ԵԱՏՄ իրավունքի մեջ հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտին առնչվող դրույթների ներառմանը, ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառմանն առնչվող և այլ հարցեր

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728