Հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մինչև ընթացիկ ամսվա ավարտը կմասնակցեն միջազգային մրցաշարերի:
Ազատ ոճային ըմբիշները փետրվարի 23-26-ը կմասնակցեն Ալեքսանդրիայի մրցաշարին:
Հայաստանի հավաքականի կազմում կլինեն` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Ռյազանի մրցաշարին (փետրվարի 16-20): Արմեն Բաբալարյանը մրցավայր կտանի Մ23 տարեկանների ընտրանու ներկայացուցիչներից հետևյալ մարզիկներին` Կարապետ Մանվելյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Աշոտ Խաչատրյան (67 կգ), Հայկ Մելիքյան (67 կգ), Հայկ Ասատրյան (72 կգ), Աշոտ Կիրակոսյան (77 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հովհաննես Հարությունյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ), Ալբերտ Վարդանյան (130 կգ):