Բաժիններ՝

Ոսկան Ս.-ն ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

Փետրվարի 14-ին Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել և ոստիկանության Կումայրիի բաժին է տեղափոխվել 30-ամյա Ոսկան Ս.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուրգանինսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթեր կեղծելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է Շիրակի մարզի դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս