Բաժիններ՝

Ամերիկացի զինվորականները Սիրիայում խոցել են, ենթադրաբար, իրանական արտադրության ԱԹՍ

ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի տարածքում խոցել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ ենթադրաբար իրանական արտադրության, որն, ըստ նրանց, հետախուզություն է իրականացրել ամերիկյան ռազմակայանի շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունը:

«Փետրվարի 14-ին՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ին (խմբ.՝ Երևանի ժամանակով 15:30-ին), Սիրիայում գտնվող ամերիկյան ուժերը կրակ են բացել և խոցել իրանական արտադրության անօդաչու թռչող սարք, որը փորձում էր հետախուզություն իրականացնել Կոնոկոյի առաքելության աջակցության օբյեկտի՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող պարեկային բազայի շրջանում», – ասված է CENTCOM-ի՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

Հրապարակմանը կցված է երկու լուսանկար, որոնք, ենթադրաբար, պատկերում են հենց ԱԹՍ-ն և դրա պայթյունի պահը։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ CENTCOM-ի հայտարարության մեջ բերված չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս