Հայաստանը ցամաքային սահմանով կրկին մարդասիրական բեռ է ուղարկել Թուրքիա
Հայաստանը ցամաքային սահմանով մարդասիրական նոր բեռ է ուղարկել Թուրքիա: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ «Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ-թուրքական սահմանը»,- գրել է Հունանյանը։
Հայաստանը ցամաքային սահմանով ևս մեկ հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա փետրվարի 11-ին:
Փետրվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Միրզոյանն Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ: