«Ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան չլիներ, չեմ հիշում որ այդ պաշտոնը թափուր մնար»․ Կարեն Ավագյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/karen-avagyan.jpg)
Կարեն Ավագյանը գրում է․ «Ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան չլիներ, չեմ հիշում որ այդ պաշտոնը թափուր մնար: Մեկ ամսից ավել է նիկոլի իշխանությունը մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրաիրավական կարգավիճակի ճակատագիրը թողել է անհայտ:
Հայաստանում չեն խրախուսվում մարդու իրավունքների ու ազատությունները: Դրանք երաշխավորված չեն այժմ գործող հանրային իշխանության և ոչ մի օղակում: Ստեղծել են անխոչընդոտ միջավայր բռնապետության կայուն զարգացման հերթական փուլն անցնելու համար:
Հայաստանում մարդու իրավունքների խախտումների արձանագրումը թողնված է ՄԻՊ աշխատակազմին: Չհարցենք այդ ինչ մարմին է, ինքս էլ չգիտեմ: Ասեք, միգուցե ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը կամ վարչատնտեսական որևէ վարչության աշխատակից է այսուհետ գնահատելու Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, բայց փաստը մնում է փաստ:
Նիկոլի իշխանությունն անգամ իրենց կողմից ընտրված, իրենց կողմից վերահսկելի որևէ մեկին չի կարողանում հանդուրժել ՄԻՊ պաշտոնում, որովհետև գարշում է իրավունքներից, ազատություններից, հանրային համերաշխությունից ու հավասարությունից»։