Բաժիններ՝

Մոսկվայի հյուսիսում ավտոտեխսպասարկման կենտրոն է այրվել

Մոսկվայի հյուսիսում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում խոշոր հրդեհ Է բռնկվել:

«Դեկաբրիստների փողոցում ավտոտեխսպասարկման կենտրոն Է այրվում <…>: Հրդեհին տրվել Է բարդության բարձր աստիճան», – ասել է գործակալության զրուցակիցը։

Արտակարգ ծառայությունները հայտնել են շենքի ներսում վառելիքի պայթող տարաների մասին: Հրդեհի մակերեսը կազմում է 1500 քառ. մ: «Ավտոտեխսպասարկման կենտրոնի ներսում պայթում են վառելիքի տարաներ, տեղի է ունեցել տանիքածածկի մասնակի փլուզում: Նաև շենքի ներսում անվադողեր են պահվում», – ասել է գործակալության զրուցակիցը։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում փրկվել է երեք մարդ, նրանց զննում են բժիշկները, հավելել Է նա։ Հրդեհի պատճառով փակվել է Դեկաբրիստների փողոցով երթևեկությունը՝ Սելսկոխոզյայստվեննայա փողոցից Մուսորգսկու փողոցի ուղղությամբ, հայտնում է Մոսկվայի տրանսպորտի վարչության Telegram ալիքը։

Հրդեհը լիովին մարվել է գիշերը ժամը 02:58-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 173 հրշեջ և 51 միավոր տեխնիկա:

Հրշեջների աշխատանքը բարդացել է շենքում ավտոմեքենաների անվադողերի, յուղերի, տեխնիկական սարքավորումների առկայության պատճառով։ Հրդեհի մարումից հետո Դեկաբրիստների փողոցում երթևեկությունը վերականգնվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս