Բաժիններ՝

Հայաստանը հումանիտար բեռով նոր ինքնաթիռ է ուղարկել Սիրիա

Հայաստանը հումանիտար նոր օգնություն է հասցրել Սիրիա:

SANA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում:

Գործակալության «Ֆեյսբուք»-ի էջում գրառմանը կից նաև լուսանկարներ են հրապարակվել:

Հայաստանն ավելի վաղ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի աղետի գոտի էր ուղարկել 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ, ինչպես նաև սնունդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով հումանիտար օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս