Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում քովիդով հիվանդացությունն աճել Է 30,5%-ով

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունն անցած շաբաթ աճել Է 30,5%-ով, իսկ հոսպիտալացումների թիվը 100 հազար բնակչի հաշվով՝ 23,9%-ով։

Ըստ վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի՝ հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 62 տարածաշրջաններում։ Հիվանդացությունն աճել է 74 սուբյեկտներում, հետևում Է շտաբի տվյալներից։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 11 006-ով, քովիդի պատճառով մահերի թիվը՝ 30-ով։

Մեկ օր առաջ ՌԴ-ում գրանցվել է վարակման 12 347 և մահվան 31 դեպք: Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուս է հաստատվել 22 083 723 մարդու մոտ, որոնցից 395 581-ը մահացել է։ Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 6 484-ով՝ նախորդ օրվա 6 805-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մինչ օրս ապաքինվել է 21 439 178 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս