Թուրքիայի համալսարանները կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի․ Էրդողանը զոհերի նոր թիվ է հայտնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 11-ին այցելել է երկրաշարժի հետևանքով տուժած Դիարբեքիր, ելույթ է ունեցել, որի ժամանակ հայտնել է զոհերի նոր թվի մասին։
Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21 043-ի, իսկ վիրավորների թիվը՝ 80097-ի։
Էրդողանը տեղեկացրել է, որ երկրում գործող բոլոր համալսարաններն անցնելու են հեռավար ուսուցման ռեժիմի, իսկ համալսարաններին պատկանող կացարանները տրվելու են աղետից տուժածներին։