Բաժիններ՝

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել

Փետրվարի 8-ին ոստիկանության Արթիկի բաժնում հավաստի տեղեկություն ստացվեց, որ Փանիկ գյուղի մի բնակիչ պահում և օգտագործում է թմրանյութ: Իրացնելով տեղեկությունը՝ ոստիկանները Փանիկում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին նրան, իսկ վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ձերբակալվածը իրավապահներին ներկայացրեց մեքենայում պահած ծխախոտի երկու տուփ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող զանգված էր, մյուսում՝ սև և կանաչավուն հետքերով 2 կաթուցիչ:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728