Տաջիկստանը սահմանային անցակետերում չեղարկել է կորոնավիրուսի համավարակի բոլոր սահմանափակումները
Տաջիկստանը չեղարկել է բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին պետական սահմանի անցակետերում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երկրում վարակաբանական իրադրության կարգավորումը։ Նաև նշվում է, որ դա կմեծացնի ուղևորների, ապրանքների և պարենամթերքի հոսքը երկիր։
Հանրապետական շտաբի որոշմամբ՝ բոլոր կարանտինային և սանիտարական կետերն անցնում են բնականոն աշխատանքի, սակայն կշարունակեն վերահսկել պետական սահմանը հատողների ընդհանուր առողջական վիճակը։ Առողջապահության նախարարությանը հանձնարարված է նաև շարունակել հանրապետության բնակչության թիրախային խմբերի պատվաստումները։