Բաժիններ՝

Թուրքիայում 7-օրյա սուգ է հայտարարվել, զոհերի թիվը կրկին ավելացել է

Թուրքիայի պետական ​​դրոշները երկրի ողջ տարածքում և արտերկրում գտնվող դիվանագիտական ​ներկայացուցչություններում խոնարհել են՝ կապված երկրի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժից հետո հայտարարված 7-օրյա սուգի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարել տարերային աղետից զոհվածների հիշատակի համար։ Երկուշաբթի առավոտյան Ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում:

Երկրի նախագահ Էրդողանի խոսքով և ՄԱԿ- գնահատմամբ՝ այն ամենաուժեղն Է դարձել 1939 թվականից ի վեր: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել Է 3381 մարդ, վիրավորվել՝ 20 436 մարդ։ Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս