Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վայքի, Սիսիանի, Կապանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Տավուշի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Առատ ձյան և բքի պատճառով Արագածի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մաստարա-Լանջիկ-Գյումրի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են։

Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Զանգեր կոչվող հատվածում բուք է։

Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Դեպարտամենտից հայտնում են, որ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Մեկտեղ, վարորդներին հորդորում են խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728