Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ թուրքական Կարս քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է համագործակցության եռակողմ ձևաչափը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը:

«Ջուանշեր Բուրչուլաձեն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանային զարգացման և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։

Ուշադրություն Է հատկացվել համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությանը, ինչն Է՛լ ավելի Է մոտեցնում երեք երկրների զինվորականներին և ամրապնդում նրանց միջև հարաբերությունները»,- այսօր հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բուրչուլաձեն, Աքարը և Հասանովը ևս մեկ անգամ ընդգծել են եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, հավելել են գերատեսչությունում։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Թուրքիայում է գտնվում որպես բազմազգ «Ձմեռային զորավարժություններ-2023»-ի պատվավոր հյուր: Կարսի նահանգում անցկացվող զորավարժություններին մասնակցում են 17 երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իտալիայից ժամանած զինվորականներ։ Վարժանքների նպատակն է ամրապնդել մարտական ​​հմտությունները ձմեռային պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728