Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելությունը կարող է տեղակայել 1-2 օրվա ընթացքում. Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական: Այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի դրանում։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին) խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Իսկ եթե մեր հայաստանյան դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում», – ասել է Լավրովը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728