Բաժիններ՝

«Այրվածքներ ստացած զինվորների առողջական վիճակն այս պահին բավարար է». Անահիտ Ավանեսյան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, եւ առաջիկայում էլ, ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

«Մենք այդ փուլը բարեբախտաբար, հաղթահարել ենք»,-եզրափակեց նախարարը:

Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728