Բաժիններ՝

ԵԱՍՄ հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելու ընթացքում

Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի երկու աշխատակից Ավան-Առինջում իրենց աշխատանքը կատարելու ընթացքում դանակահարվել են: Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ավինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728