Բաժիններ՝

Ակունք եւ Վարդենիս համայնքների ղեկավարների պաշտոնում գրանցվել են առաջադրված բոլոր թեկնածուները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքներում 2019 թվականի փետրվարի 17-ին նշանակված ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար գրանցվել են առաջադրված բոլոր թեկնածուները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնում գրանցվել են 9 թեկնածու՝ ՔՊ կուսակցության անդամ Վահան Զարոյանը , անկուսակցականներ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի աշխատակից Գրիշա Աղաջանյանը, ԱՁ տնօրեն Արսեն Ամիրխանյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի օգնական Արկադի Խաչատրյանը, «Վարդենիսի քարհանքերի վարչություն» ԲԲԸ նախագահ, Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, «Վարդենիս հայրենակցական միության» նախագահ Գարսեւան Սաղաթելյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Գեւորգ Սիմոնյանը:

Նույն աղբյուրի համաձայն՝ անզիջում պայքար է սպասվում նաեւ Ակունքում, որտեղ գրանցվել են 5 թեկնածու՝ անկուսակցականներ՝ Ակունքի համայնքապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը, մշակույթի տան տնօրեն Նորիկ Հայրապետյանը, աշխատանքային հասցե չունեցող Արեգ Մկրտչյանը, Ակունք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Կարեն Սիմոնյանը եւ ԲՀԿ անդամ, Ակունքի նախկին գյուղապետ Սպարտակ Ղազարյանը: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս