«Սա արդեն ինստիտուցիոնալ ճգնաժամ է». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինստիտուցիոնալ ծուղակ
Ենթադրվում էր, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը պետք է քաղաքացիների միջև հանրային ինչ-որ «պայմանագիր» կնքեր, որի միջոցով հանրությունը գար երկրի զարգացման ուղղության շուրջ համաձայնության: Այդ «Համաձայնությունը» պետք է երկրում ստեցծեր «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտ, որի արդյունքում ՔՊ-ն պետք է դառնար «ինստիտուցիոնալ» կուսակցություն և մենք բոլորս լծվեինք «Նոր Հայաստան» կառուցելու գործին:
Կարծես թե դրանք էին կարգախոսները և մարդիկ սպասում էին այդ «ինչ-որ» բանին: Այդ «ինչ-որ» բանը չառաջարկվեց, «սերն ու համերաշխությունը» վերածվեց ատելության ու անհանդուրժողականության, սերունդների միջև ստեղվեց արհեստական անջրպետ («թեկուզ պոլի փեդ, բայց ՀՀՇ-ից» կարգախոսը վերափոխվեց «թեկուզ պոլի փեդ, բայց նոր սերունդ» կարգախոսի), հիմա հերթական անգամ փորձում են հայաստանցի ու ղարաբաղցի բաժանում մտցնել:
Սա է այն ամենը, ինչ կատարվել է մինչ այժմ: Չի հնչել որևէ քաղաքական ծրագրային տեքստ, չի դրվել ներքաղաքական, կամ արտաքին քաղաքական որևէ հայեցակարգ: Արցախի շուրջ գործընթացներ են գնում, սակայն չի հնչել որևէ տեսակետ, թե մեզ համար ընդունելի ինչ արդյունք ենք ցանկանում ունենալ: Դա նշանակում է թռչել ծովը, բայց պատկերացում չունենալ, թե որ ափին ենք ցանկանում հանգրվանել` դա երաշխավորված պարտության ճանապարհ է:
Ինչ ունենք այս պահին.
-կոռուպցիայի դեմ պայքարը ձևափոխվել է Արցախի դեմ պայքարի,
– 30 տարվա մեղքերն ու հանցագործությունները դարձել են 20 տարվա մեղքեր ու հանցագործություններ, իսկ ցանկացած կեղծիք տանում է առճակատման,
– երկիրը քանդած ընտրակեղծիքների պատասխանատուներն ու հիմնադիրները հանդես են գալիս սրբերի դիմակներով:
Կեղծ քարոզչությունը մարդկանց բաժանել է հակամարտ կողմերը, երբ բոլոր կողմերը պայքարում է իրենց Սուտը որպես Ճշմարտություն մատուցել:
Սա արդեն ինստիտուցիոնալ ճգնաժամ է»: