«Չի՛ ներվելու։ Չե՛ք մարսելու». Հովհաննես Գալստյան

Հունվարի 30-ին կկայանա «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության՝ ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի դատական հայցի նախնական լսումների առաջին նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը:

«Հունվարի 30-ին, ժամը՝ 14:20, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է «Տատիկիս Վարսերը» Հայ-Բուլղար-Գերմանական ֆիլմի իրավատեր «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության՝ ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի դատական հայցի նախնական լսումների առաջին նիստը։ Հասցեն՝ քաղաք Երևան, Մովսես Խորենացի 162 ա։

Ապահովելու ենք օրենքի շրջանակներում և դատարանի կողմից ընդունելի՝ առավելագույն հրապարակայնություն։ Անելու ենք ամեն ինչ, որպեսզի դատավարության ընթացքը բոլոր նրբերագներով լուսաբանվի և հասանելի դառնա հանրությանը։ Հորդորում եմ լրատվամիջոցներին` օգտագործել այս առիթը հայկական կինոյի պետական կառավարման տապալված համակարգի պատասխանատուներին, այդ համակարգը ձևավորած, ստվերում ծվարած անձանց, նրանց կամակատարներին բացահայտելու, հայ կինոյի այսօրվա համար պատասխան պահանջելու համար։ Մեր թիմը բաց է և պատրաստ է տեղեկատվություն տրամադրել ցանկացած ձևաչափով։

Մի քանի փաստ՝ ազգային կինոկենտոնի և գոյություն չունեցող մշակույթի նախարարության կողմից բազմաթիվ ապօրինությունների արդյունքում, պետական երաշխավորված ֆինանսավորումից զրկված «Տատիկիս Վարսերը» ֆիլմի հանդեպ համընդհանուր հետաքրքության․ իմ ֆեյսբուքյան էջում ֆիլմի անմշակ, սևագիր կադրերի մեկ րոպեն չգերազանցող հոլովակները, միայն ֆեյսբուքում, առանց գովազդի կամ տարածումը խթանող այլ տեխնոլոգիաների կիրառման, ունեցել են (շեշտում եմ՝ միայն ֆեյսբուքում և առանց գովազդի)՝ 10 000 դիտում, ֆիլմի մասին հրապարակումները անցել են մի քանի հարյուրի, իսկ հրապարակված բոլոր նյութերի դիտումները 100 000-ի սահմանը։

Չնայած «Տատիկիս Վարսերը» ֆիլմի նկարահանված 40 րոպե նյութի, միջազգային ներդրողների, եվրոպական և ռուսական շուկայում տարածողների առկայության, ֆիլմի արտադրությունը ապօրինի կասեցրած պետական պաշտոնյաների լուսանկարները կհրապարակենք դատական նիստերին զուգընթաց։ Չի՛ ներվելու։ Չե՛ք մարսելու»,- ասված է հաղորդագրության մեջ:

“ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ֆիլմի թիմին, գործընկերներին, լրագրողներին ու բոլորին, բոլորին, բոլորին։_Հունվարի 30 ին, ժամը 14:20, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է «Տատիկիս Վարսերը» Հայ-Բուլղար-Գերմանական ֆիլմի իրավատեր Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության՝ ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի դատական Հայցի նախնական լսումների առաջին նիստը։ Հասցեն՝ քաղաք Երևան, Մովսես Խորենացի 162 ա։***Ապահովելու ենք օրենքի շրջանակներում և դատարանի կողմից ընդունելի՝ առավելագույն հրապարակայնություն։ Անելու ենք ամեն ինչ, որպեսզի դատավարության ընթացքը բոլոր նրբերագներով լուսաբանվի և հասանելի դառնա հանրությանը։ Հորդորում եմ լրատվամիջոցներին` օգտագործել այս առիթը հայկական կինոյի պետական կառավարման տապալված համակարգի պատասխանատուներին, այդ համակարգը ձևավորած, ստվերում ծվարած անձանց, նրանց կամակատարներին բացահայտելու, հայ կինոյի այսօրվա համար պատասխան պահանջելու համար։ Մեր թիմը բաց է և պատրաստ է տեղեկատվություն տրամադրել ցանկացած ձևաչափով։***Մի քանի փաստ՝ ազգային կինոկենտոնի և գոյություն չունեցող մշակույթի նախարարության կողմից բազմաթիվ ապօրինությունների արդյունքում, պետական երաշխավորված ֆինանսավորումից զրկված «Տատիկիս Վարսերը» ֆիլմի հանդեպ համընդհանուր հետաքրքության․ իմ ֆեյսբուքյան էջում ֆիլմի անմշակ, սևագիր կադրերի մեկ րոպեն չգերազանցող հոլովակները, միայն ֆեյսբուքում, առանց գովազդի կամ տարածումը խթանող այլ տեխնոլոգիաների կիրառման, ունեցել են (շեշտում եմ՝ միայն ֆեյսբուքում և առանց գովազդի)՝ 10 000 դիտում, ֆիլմի մասին հրապարակումները անցել են մի քանի հարյուրի, իսկ հրապարակված բլոր նյութերի դիտումները 100 000-ի սահմանը։—Չնայած «Տատիկիս Վարսերը» ֆիլմի նկարահանված 40 րոպե նյութի, միջազգային ներդրողների, եվրոպական և ռուսական շուկայում տարածողների առկայության, ֆիլմի արտադրությունը ապօրինի կասեցրած պետական պաշտոնյաների լուսանկարները կհրապարակենք դատական նիստերին զուգընթաց։ Չի՛ ներվելու։ Չե՛ք մարսելու։Հգ․ Տարածելով այս նյութը, դուք նպաստում եք «Տատիկիս Վարսերը» ֆիլմի հանդեպ պետական պաշտոնյաների գործած անօրինականությունների բացահայտմանը և ֆիլմի իրավունքների վերականգնմանը, ինչ համար Շնորհակալ ենք։Միացե՛ք մեր պայքարին, աջակցե՛ք մեզ։***«Տատիկիս վարսերը» ֆիլմի սևագիր նյութերը կարող եք դիտել #MyGrandmasLocks_roughcut հեշթեգով։ Դրանք հրապարակվում են առաջին անգամ։ + դրեք այս ուղերձի մեկնաբանություններում, եթե կողմ եք որ ֆիլմը ավարտվի։

Gepostet von Hovhannes Galstyan am Dienstag, 29. Januar 2019

Հաղորդագրությունը տարածելուց քիչ անց Հովհաննես Գալստյանն առավել մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում.

«Տատիկիս վարսերը» պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծը, ակնհայտ թշնամական վերաբերմունքի է արժանացել հինգ պետական պաշտոնյաների կողմից, որոնցից մեկն արդեն նախկին է, չորսն այս պահին զբաղեցնում են պետական պաշտոններ գործադիր և օրենսդիր մարմիններում: Արմեն Ամիրյանը, նրա կողմից ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ու հետո նորերի կողմից վերահաստատված Շուշանիկ Միրզախանանը, Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Արսեն Բաղդասարյանը՝ կրկին Ամիրյանի կողմից Հայաստան հրավիրված «Հոլիվուդյան էքսպերտը», որ կինոկենտրոնի գեղ․ղեկի պաշտոնում փոխարինել է լուսահոգի Ալբերտ Մկրտչյանին (պատկերացնում եք այս անունները իրար կողքի), Նազենի Ղարիբյանը, ում ղեկավարած Ֆիլմերի ֆինանսավորման Պետական Հանձնաժողովի անօրինական որոշման փաստը ընդունել է իր իսկ կառույցը և Լիլիթ Մակունցը՝ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Այս պետական պաշտոնյաները, «Տատիկիս Վարսերը» նախագծի հանդեպ որևէ հակափաստարկ չունենալով, կասեցրել են ֆինանսավորումը, չեղարկել են ֆիլմի հանդեպ պետական կառույցի ստանձնած պարտավորությունը, ինչի համար պատասխան են տալու»։

«Չի կարող պետությունը, պետական կառույցը օրենք խախտի ֆիլմարտադրողի հանդեպ, ռեժիսորի հանդեպ, ստեղծագործողի հանդեպ, ու հետո հանգիստ գնա ու շարունակի իր գործը: Չի լինելու, մենք չենք թողնելու»,- նշում է Հովհաննես Գալստյանը:

Gepostet von Hovhannes Galstyan am Dienstag, 29. Januar 2019

Տեսանյութեր

Լրահոս