Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ ընտրվեց Հակոբ Տեր-Խաչատրյանը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվել է ՀՅԴ նորընտիր Բյուրոյի կազմը, որի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը.

«2019 թ. Յունուարի 24-ին, Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում գումարուած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը աւարտեց իր աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր Յունուարի 16-ին։ Ժողովը սպառիչ կերպով քննարկելուց յետոյ իր օրակարգը (որը օրին ուղարկուել է մամուլին), ընտրեց կուսակցութեան բարձրագոյն գործադիր մարմին՝ Բիւրօ։

Հ.Յ.Դ. Բիւրօն իր անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընտրեց Յակոբ Տէր-Խաչատուրեանին։

ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներն են.

Արմէն Ռուսատմեան՝ նախագահ
Վիգէն Բաղումեան
Արամ Գալուստեան
Վիգէն Եագուպեան
Յակոբ Խաչերեան
Արսէն Համաբարձումեան
Կիրօ Մանոյեան
Բենիամին Պչաքճեան
Սպարտակ Սէյրանեան
Րաֆֆի Տօնապետեան
Յովսէփ Տէր-Գէորգեան
Մուրադ Փափազեան

Հ.Յ.Դ. Բիւրոյի Հանրային կապերի գրասենեակ

Ստեփանակերտ, Արցախի Հանրապետութիւն
24 Յունուար, 2019 թ.»:

Տեսանյութեր

Լրահոս