Բաժիններ՝

Սուպրունը խորհուրդ է տալիս ավելի քիչ սև խավիար ուտել

Ուկրաինայի Առողջապահության նախարարության ղեկավար Ուլիանա Սուպրունը հայտարարել է, որ մարդու օրգանիզմի համար սև խավիարի բացառիկ օգուտը առասպել է, և որ այն իրական սպառնալիք է ոչնչացման եզրին գտնվող որոշ ձկնատեսակների համար: Այս մասին հաղորդում է «Одесский паблик»-ը:

«Սև խավիար օգտագործելիս պետք է հիշել մի կարևոր բան. այս մթերքը ստացվում է թառափազգիների ընտանիքին պատկանող շատ հազվագյուտ ձկնատեսակներից, որոնք այժմ գտնվում են վերացման եզրին»:

Նա նաև նշել է, որ սև խավիարի օգտակարությունը պայմանավորված է վիտամինների, մակրո և միկրոէլեմենտների, կենսական ամինաթթուների պարունակությամբ, որոնք կարելի է գտնել նաև սաղմոնաձկների և կարմիր խավիարի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս