Բաժիններ՝

«Ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները»․ Զարուհի Մեջլումյան

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անթույլատրելի եմ համարում այս ողբերգական պատմության երկու կողմ հանդիսացող Աղաջանով և Ենոքյան ընտանիքների որևէ անդամին ուղղված սպառնալիքների, վիրավորական որևէ խոսքի, ատելության ու թշնամանքի որևէ տարր պարունակող նյութի, մեկնաբանության, գրառման հրապարակումն ու տարածումը:

Հարգելի իրական լրատվամիջոցներ, Ձեզ ևս խնդրում եմ մոդեռացիա արեք ատելության խոսք, քարոզ, վիրավորանք, հայհոյանք պարունակող մեկնաբանությունները: Չարեցիք դա, փոխարենը դեղին, նախկին ռեժիմի սպասարկու լրատվամիջոցները տիրաժավորեցին ատելության խոսքը, արյան ու սեքսի թեման զարգացրեցին, գեներացրեցին մասսայի՝ իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող թշնամանք պարունակող հիվանդագին մտքերը: Հետևանքն այն է, որ ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության, արժանապատվության, խտրականության արգելքի սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, բացի այդ ստացել եմ նաև սպառնալիքներ, դիմել եմ ոստիկանություն: Սպառնալիք ստացել է նաև Ելենա Աղաջանովան: Սա անթույլատրելի է, ես դատապարտում եմ այս գործելաոճը: Համոզմունք ունեմ, որ սա ղեկավարվում է մեկ կենտրոնից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031