Բաժիններ՝

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձել է ցած նետվել. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանում ոստիկանության ծառայողներն ու Հայաստանում հայտնի բուհերից մեկի ռեկտորը կանխել են միջին տարիքի քաղաքացու ինքնասպանությունը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, կեսօրին բուհի ռեկտորն անցնելիս է եղել Կիևյան կամրջի վրայով, երբ քաղաքացիները մոտեցել են կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:

Ոստիկանության ծառայողներն ու ռեկտորը կարողացել են համոզել, որպեսզի քաղաքացին, ով մոտ 45-50 տարեկան տղամարդ է, չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո ռեկտորն ու ոստիկանները կարողացել են նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, ով էլ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ննախապատրաստվում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս