«Եթե մտնում ենք էդ դաշտ, որ հանցագործության մասին հաղորդում է, թող դիմեն իրավապահ մարմիններին»

«Եթե մտնում ենք էդ դաշտ, որ հանցագործության մասին հաղորդում է, թող դիմեն իրավապահ մարմիններին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով դեսպան Սերգեյ Մինասյանի պատասխանը ԼՀ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին:

Ըստ նրա՝ պատգամավորը կարող է ունենալ իր ուրույն կարծիքը որևէ դեսպանի վերաբերյալ:

Անդրադառնալով Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ ԼՀԿ առնչության մասին լուրերին՝ Է.Մարուքյանը հայտարարեց, որ Մինասյանը չի կարող որևէ բանով կապվել իրենց հետ.

«Եթե Բաբաջանյանը կարծում է, որ լավ դեսպան է եղել, դա իր կարծիքն է: Դա մեր պաշտոնական կարծիքը չի և չենք կիսում»:

Տեսանյութեր

Լրահոս