Մանե Թանդիլյանը խորհուրդ տվեց «Իմ քայլին»՝ չփաթեթավորել իրենց ընտրությունը և պատասխանատվությունը չբարդել նորից ժողովրդի վրա
«Ես ձեզանից եմ առաջին անգամ լսում, որ «Լուսավոր Հայաստանը» սիրելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Բոլորը գիտեն, որ մենք ունենք տարբեր դիրքորոշում տարբեր հարցերի շուրջ և «Լուսավոր Հայաստանը» որևէ պարագայում չի կարող սիրելի լինել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլի» հայտարարությունները, թե իրենք ԱԺ փոխնախագահ չեն ընտրում ԼՀ-ից, որպեսզի այն չհամարվի սիրելի ընդդիմություն:
Նա խորհուրդ տվեց իր գործընկերներին՝ չփաթեթավորել իրենց ընտրությունը և պատասխանատվությունը չբարդել նորից ժողովրդի վրա:
ԱԺ փոխնախագահի պաշտոնում չընտրվելու դեպքում Մանե Թանդիլյանը հնարավոր է առաջադրվի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: