Գոռ Գևորգյանը՝ ԱԺ ամբիոնից գրաբարով մեջերումներ անելու և դրա շուրջ ստեղծված քննարկումների մասին
«Առհասարակ չեմ հասկանում դրա պատճառն ու իմաստը, երբ հստակ ամեն ինչ ասված է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Հիսուսի խոսքերը գրաբարով իր մեջերելու շուրջ քննարկումներին:
Ըստ նրա՝ գուցե ԱԺ դահլիճում ոչ բոլորն են հասկացել, սակայն ինքը վերաշարադրել է այդ խոսքերը, նաև բարձրագույն օրենսդիր մարմնում հավաքվածները առնվազն տիրապետում են ինտելեկտուալ որոշակի նիշերի և ունեն պոտենցիալ մտավոր կարողություն՝ ներկայացնելու ժողովրդի շահերը: