ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախորդ գումարման համեմատ կավելանա 2-ով
ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախորդ գումարման համեմատ կավելանա 2-ով: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, առանձին կլինեն պետաիրավական հանձնաժողով և մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողով, և ևս մեկ նոր հանձնաժողով կլինի՝ Եվրասիական տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողով:
«Կգործի Դոնթի բանաձևը, որի համաձայն՝ արդեն երկու հանձնաժողով կտրվի «Բարգավաճ Հայաստանին», մեկը՝ «Լուսավոր Հայաստանին», իսկ 9 հանձնաժողով կմնա «Իմ քայլին»»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ այսօր քաղաքական բանակցությունների արդյունքում կորոշվի, թե որ հանձնաժողովը որ ուժն է ղեկավարելու: