![](/banners/BeFunky-design.jpg)
Սևանա լճից դուրս են բերվել որսացանցերը, 14.000 հատ ձուկ հանձնվել է «Սևան» ազգային պարկին
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/capture.thumb-770x510.jpg)
Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին, հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանցեր:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դրանց մեջ եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր:
Նշենք, որ համաձայն պայմանավորվածության հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում: