«Կառավարության կառուցվածքի հարցը կարող է քննարկվել կառավարության ծրագրից առաջ և դրանից անկախ»
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում, բացի ԱԺ ղեկավար կազմի ընտրության հարցերից, ընդգրկված է նաև կառավարության առաջարկությամբ՝ «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագծի քննարկումը և կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Սակայն մինչ այժմ դրանց նախագծերը բաժանված չեն պատգամավորներին:
«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը 168.am-ի զրույցում պարզաբանեց, որ այդ երկու հարցերը, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ԱԺ հաջորդ երկուշաբթի՝ հունվարի 21-ին մեկնարկող քառօրյա նիստերի ժամանակ: Ընդ որում, ըստ նրա, կառավարության կառուցվածքի հարցը կարող է քննարկվել կառավարության ծրագրից առաջ և դրանից անկախ: