Բաժիններ՝

Լիլիթ Մակունցը կոչ է անում դուրս գալ մեղադրանքների տիրույթից

Արամի 23-ի շենքի հետ կապված Մշակույթի նախարարությունը շատ տքնաջան աշխատանք էր կատարել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ իմանալով շենքի պատի փլուզման դեպքի մասին, ինքը գնացել է այնտեղ՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այլևս մակույթի նախարար չէ:

Նա կոչ արեց դուրս գալ մեղադրանքների տիրույթից. «Պետք է ամեն ինչ անել՝ արագ կերպով պատը վերականգնելու և շենքը պահպանելու համար»:

Անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր երրորդ փոխնախագահի հարցին՝ Լ.Մակունցը նշեց, որ գերադասելի կլիներ, որ ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գար, բայց քանի որ այդպես տեղի չի ունեցել, խմբակցությունը կայացրել է քաղաքական որոշում և ընտրելու է այն թեկնածուին, որին առաջադրել է ամենաշատ մանդատ ոնեցող խմբակցությունը. «Մեր որոշումը սկզբունքային և քաղաքական է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս