«Այս հարցի պատասխանն արդեն իսկ տվել են ընտրողները՝ իրենց քվեարկությամբ». Լենա Նազարյան
«Այո, կանոնակարգով սահմանված չէ և, ես կարծում եմ, որ դա դիտավորյալ է արվել նախկինում, որպեսզի մեծամասնությունը հնար ունենա տարբեր իրավիճանկներում տրաբեր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընդդիմությունների հետ, որովհետև ընդդիմությունները կարող էին շատ ավելի շատ լինել: Եվ դա հնարավորություն էր տալու մեծամասնությանը տարբեր կերպ օգտագործել այդ բացը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը խորհրդարանական ընդդիմադիր մեծամասնությանը հատկացնելու խնդրին:
Նա կողմ արտահայտվեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով ամրագրվի, որ երրորդ փոխնախագահի պաշտոնը հատկացվի խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը. «Այս հարցի պատասխանն արդեն իսկ տվել են ընտրողները՝ իրենց քվեարկությամբ»: