Բաժիններ՝

«Եթե ժամանակին մի խումբ ակտիվացած անձանց նկատմամբ կիրառված լիներ ՀՀ Քրեական օրենսգրքի ներքոշարադրված հոդվածը, մեր երկիրը մի քայլ ավելի մոտ կլիներ իրավական պետություն գաղափարին». Արսեն Մկրտչյան

Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի իրավապաշտպաններ, փաստաբան ընկերներ, հարազատներ և հատկապես Երևանի դատախազություն, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Այս պահին ձեր աջակցության կարիքը շատ կա, սակայն, եթե ժամանակին մի խումբ ակտիվացած անձանց նկատմամբ կիրառված լիներ ՀՀ Քրեական օրենսգրքի ներքոշարադրված հոդվածը, մեր երկիրը մի քայլ ավելի մոտ կլիներ իրավական պետություն գաղափարին։ Կարծում եմ՝ հիմա էլ ուշ չէ։

Գ Լ ՈՒ Խ 31

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 332.

Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը

1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

Հ.գ. Այս ամենը պետք է իմանան նրանք, ով դատարանին այս կամ այն որոշումը փողոցից է ուզում պարտադրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031