«Դրա համար էլ ծպտունները չի լսվում». Էդուարդ Շարմազանով. Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

– Պարոն Շարմազանով, ինչո՞վ եք զբաղվում այս օրերին, ինչո՞վ է զբաղվում ՀՀԿ-ն, կուսակցությունն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի։

– Քանի դեռ նոր տարին չի անցել, շնորհավորում եմ բոլորիս անցած տոների առթիվ և մեր ժողովրդին, մեր պետությանը մաղթում եմ խաղաղություն, կայունություն ու նոր ձեռքբերումներ։ Ինչ վերաբերում է ինձ, նախ՝ շարունակելու եմ դասավանդել, միգուցե ծանրաբեռնվածությունը մի քիչ ավելանա։ Բնականաբար, շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունը ՀՀԿ-ի հետ համատեղ։ Իմ քաղաքական պլանները չեն փոխվել։ Ես դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո շնորհակալություն եմ հայտնել ընտրողներին ինձ սատարելու, աջակցելու համար և նշել, որ մենք մեր գաղափարների, մեր ծրագրերի համար պետք է պայքարենք։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, այն աստիճանաբար վերադառնում է քաղաքական հուն, ՀՀԿ կենտրոնական գրասենյակը նորմալ աշխատում է, մենք քննարկում ենք մեր անելիքները։ Մենք չենք սահմանափակվելու բացառապես Փաշինյանի կառավարությանը քննադատելով, մենք մեր սեփական քաղաքական օրակարգն ենք մշակելու, մեր օրակարգով ենք հանդես գալու հանրության առջև։ Առաջնայինը, բնականաբար, անվտանգությունն է, Հայաստանի և Արցախի սահմանների ամրությունը, Արցախի հարցում բանակցությունները, Արցախի շահերի պաշտպանությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ու քրիստոնեական արժեքների պաշտպանությունը։ Մենք խորհրդարանում չունենք իրական ընդդիմություն, իսկ իրական ընդդիմությունն այն ուժերն են, որոնք չեն ողջունել Փաշինյանի կառավարությունը և այս 8 ամիսներին վարվող քաղաքականությունը, իսկ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» դա չեն արել։ Այս պայմաններում իրական ընդդիմադիր բևեռ լինելու բեռը շարունակում է իր ուսերին կրել ՀՀԿ-ն։

– Ընտրություններում պարտությունից հետո ՀՀԿ-ն շոկից դուրս եկե՞լ է՝ հաշվի առնելով, որ դուք վստահ էինք, որ կհաղթահարեք նվազագույն շեմը և կանցնեք խորհրդարան։

– Ես կարծում եմ, որ շոկի մեջ են նրանք, ովքեր գուժում էին ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, ովքեր հայտարարում էին, որ ՀՀԿ-ն զրո ձայն ունի։ Նրանք տեսան, որ իրենց կազմակերպած խայտառակ, վախի մթնոլորտում և հակաքարոզչական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն 60 հազար ձայն ստացավ։ Դրա համար ծպտունները չի լսվում։ Ինչ շոկի մասին է խոսքը։ Ես դեռ դեկտեմբերի 10-ին հայտարարել եմ, որ սա ՀՀԿ-ի վերածննդի օրն է։ Բոլոր արժող-չարժողները, որոնք քննադատում էին ՀՀԿ-ին, մի բան հասկացան, որ հակաքարոզչության, վախի, պետության ղեկավարի կողմից ՀՀԿ-ի դեմ իրականացրած հստակ հակաքարոզչության և ճնշումների, նման խայտառակ ընտրություններ արդյունքում ՀՀԿ-ն 4-րդ տեղն է գրավել։ Սա այն դեպքում, երբ բոլորն ասում էին՝ ՀՀԿ գոյություն չունի։ Իրականում ՀՀԿ-ն ապացուցեց, որ ոչ միայն գոյություն ունի, այլ լիքն ասելիք ու անելիք ունենք քաղաքական դաշտում և դա անելու ենք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն Հայաստանի ու Արցախի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս