Բաժիններ՝

«Դիլիջան» ազգային պարկում մեծամասշտաբ ծառահատումներ են արվել. «Բնապահպանի տուն»

Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջն ահազանգում է, որ «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են արվել: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան:

Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր: Սրանք օրվա հացի կարոտ գյուղացու, տաքանալու համար կտրվող ծառեր չեն:

Այս ամենը չի արվել մեկ օրում կամ մի քանի օրում: Սա երկարատև գործողության արդյունք է, և մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավերածությունը: Այստեղ աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ և բավականին շատ տեխնիկա: Նորից ենք կրկնում, որ նրանք չեն արել այս ամենը մի քանի ժամում կամ մեկ օրվա մեջ:

Մնացածը թող արդեն ոստիկանությունը պարզի»,-ասված է գրառման մեջ:

Մեծամասշտաբ ծառահատումներ

ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆՔ, որ գտնեն ու պատժեն մեղավորներին !!!<<Դիլիջան>> Ազգային Պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան: Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է <<Դիլիջան>> ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր: Սրանք օրվա հացի կարոտ գյուղացու, տաքանալու համար կտրվող ծառեր չեն: Այս ամենը չի արվել մեկ օրում կամ մի քանի օրում: Սա երկարատև գործողության արդյունք է, և մեզ ՇԱՏ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավիրածությունը: Այստեղ աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ և բավականին շատ տեխնիկա: Նորից ենք կրկնում, որ նրանք չեն արել այս ամենը մի քանի ժամում կամ մեկ օրվա մեջ:Մնացածը թող արդեն ոստիկանությունը պարզի:ՍԱ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ; Ծանր հանցագործության մասին:Եթե սա աներ խեղճ գյուղացին, ապա վաղուց քթներից բերել էին թե անտառապահները և թե անտառի հաշվին բիզնես անողները, որոնց անունները Դիլիջանում բոլորը գիտեն:

Gepostet von Բնապահպանի տուն / Eco House and Camp am Sonntag, 6. Januar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս