Բաժիններ՝

Մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տեղեկացնում է Հայաստանի ախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարը բաղկացած է 21 տուրից: Երեկ տեղի ունեցան 1-12-րդ տուրերը: Մրցաշարը հաջող էր մեկնարկել Լևոն Արոնյանը, ով 10-րդ տուրից հետո գլխավորում էր աղյուսակը, սակայն հայկական շախմատի առաջատարը 11-րդ տուրում պարտվեց Մագնուս Կարլսենին, իսկ 12-րդում՝ Անիշ Գիրիին:

12 տուրից հետո աղյուսակը 9,5-ական միավորով գլխավորում են Մագնուս Կարլսենը և Վլադիսլավ Արտեմևը: Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 8 միավորով, գտնվում է 12-րդ հորիզոնականում, սակայն պահպանում է մեդալ նվաճելու հնարավորություն:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը վաստակել են 7.5-ական, Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 7-ական, Արամ Հակոբյանը՝ 6.5, իսկ Վահե Դանիելյանը՝ 4 միավոր:

Կանանց մրցաշարը բաղկացած է 17 տուրից: Երեկ կայացան 1-9-րդ տուրերը: Աղյուսակը 7.5-ական միավորով գլխավորում են Եկատերինա Լագնոն և Սարասադատ Խադեմալսարեհը:

Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը վաստակել են 5-ական, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4.5 միավոր:

Այսօր տեղի կունենան մրցաշարերի եզրափակիչ պարտիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս