Վանաձորում ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. տուժածներին օգնություն է ցուցաբերվել. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Սարիբեկյանը իր վարած ПАЗ 672 M մակնիշի 0540 Լ համարանիշի ավտոբուսով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի և Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 73-ամյա Բորիս Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 MT 798 համարանիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով 06-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել մայթեզրով անցնող հետիոտներ, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 72-ամյա Հայկուշ Դավթյանին և 61-ամյա Գայանե Անդրեասյանին: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել նշված անձանց, ովքեր այնուհետև հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Վանաձոր-Դարպաս միջքաղաքային երթուղին, որի մեջ վթարի պահին բազմաթիվ քաղաքացիներ են եղել ու, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս