«Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է անցկացնել 7 լավ խաղ, ԱՊԼ-ում՝ յուրաքանչյուր 3 օրը մեկ». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի խաղի մասին այդ մրցաշրջանում:
«Ամենափոքր դետալներում մենք հիմա ավելի լավն ենք, քան նախորդ մրցաշրջանում: Դա նորմալ է, քանի որ մենք ավելի շատ ենք խաղում իրար հետ: Մեր գործողությունները, խաղի կառուցումը, բարձր ճնշումը, մենք կարող ենք օգտագործել տարբեր շարժեր, մենք ունենք պաշտպանվելու ավելի շատ տարբերակներ և մենք ավելի խորն ենք պաշտպանվում:
Ի՞նչն է ինձ նախորդ մրցաշրջանում տպավորվել: Մեր կայունությունը: Իհարկե, մենք կորցրել ենք միավորներ, դա միշտ էլ տեղի է ունենում, բայց մենք միշտ մնացինք խաղի մեջ: Սա առավել ակնհայտ է և այն է, ինչ ես համարում եմ ամենակարևորը:
Գավաթում կամ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է լավ խաղանք յոթ խաղ: ԱՊԼ-ում՝ յուրաքանչյուր 3 օրը մեկ: Դա է պատճառը, որ այս մրցանակն ինձ ավելի է դուր գալիս»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան