Բաժիններ՝

«Հարձակվողական ֆուտբոլը «Մանչեսթեր Յունայթեդի» բնությունն է». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կարծիք է հայտնել ակումբի հարձակվողական փիլիսոփայության վերաբերյալ:

«Խաղացողների նկատմամբ որևէ սահմանափակում չկա: Սա ասել են նրանք մեր հանդիպման ժամանակ: Մեր հանդիպման ժամանակ մենք ասել ենք, որ երբ խփում ենք մեկը, ուզում ենք խփել երկրորդը, երբ խփում ենք երկրորդը, ուզում ենք խփել երրորդը:

Հարձակվողական ֆուտբոլը «Մանչեսթեր Յունայթեդի» բնությունն է: Մենք անընդհատ ուզում ենք գրոհել:

Հասկանալի է, որ այս ամենը տեղի չի ունենա յուրաքանչյուր խաղում, երբեմն պետք է չօգտագործել պահերը: Բայց ես չեմ կարծում, որ որևէ թիմի դուր կգա, երբ Ռեշֆորդը, Մարսիալը, Լինգարդը և Պոգբան միաժամանակ առաջ շարժվեն: Ինչո՞ւ պետք է կանգնեցնենք նրանց:

Հարձակվող փիլիսոփայությունը գրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պատերին: Սա ավանդույթ է և պատմություն: Այդպես մենք խաղում ենք, այդպես մենք ուզում ենք խաղալ: Նախորդ հանդիպումը մեր ցանկությունների և պատկերացումների արտացոլումն է»,- նշել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս