Google-ի 20 հավելված՝ զվարճանքի, ճանապարհորդության և կապի համար
Եթե օգտագործում եք միայն Chrome-ը, Gmail-ը և YouTube-ը, ապա զրկում եք Ձեզ մի շարք օգտակար հնարավորություններից:
Զվարճանք
1. Google Goggles
Ճանաչեք օբյեկտները սարքի տեսախցիկի միջոցով: Գործարկեք Google Goggles-ը, պահեք տեսախցիկը օբյեկտի, գրքի, նկարի, ապրանքի փաթեթի կամ QR կոդի վրա և ստացեք տեղեկատվություն որոնման միջոցով:
2. Androidify
Հավելվածներ, որտեղ կարող եք ստեծել անդրոիդներ, որոնք նման են Ձեզ, կամ Ձեր ընկերներին: Պատրաստի նկարները կարող եք պահպանել որպես սթիքեր, կամ անիմացիոն պատկեր, որը կարող է տարածվել զրուցարանում, գրառումներում և հաղորդագրությունների մեջ:
3. Toontastic 3D
Այս հավելվածով Դուք կարող եք ստեղծել մուլտֆիլմեր Ձեր հեռախոսում կամ պլանշետում: Օգտագործեք պատրաստի հերոսներին կամ զրոյից նկարեք դրանց: Ստեղծեք այնպիսի վայրեր, որտեղ պատմությունը կզարգանա: Ձեզ տրվում է գործունեության լիարժեք ազատություն: Արդյունքը կարող եք պահպանել հեռախոսւոմ:
4. Стрит-арт
Պարզ հավելված, որը կգեղեցկացնի սմարթֆոնի աշխատանքային սեղանը: Google Art Project-ի նկարիչները ստեղծել են հետաքրքիր պատկերներ: Դուք կարող եք ընտրել լավագույն տարբերակը և կարգավորել դրանց փոփոխությունները:
5. Snapseed
Սա նկարների պրոֆեսիոնալ խմբագրիչ է, որտեղ կան 3 տասնյակ ֆիլտրեր և գործիքներ: Հավելածն աշխատում է JPG և DNG ֆորմատով ֆայլերի հետ:
6. YouTube Гейминг
Հավելված վիդեո խաղերի սիրահարների համար: Այն պարունակում է ամբողջ անհրաժեշտ բովանդակությունը YouTube-ից: Այստեղ Դուք կարող եք դիտել ուղիղ հեռարձակումներ ամենախոշոր խաղային միջոցառումներից, որոնց մասին ծանուցումները գալիս են ավտոմատ:
7. YouTube Детям
Այս հավելվածը լուծում է այն խնդիրը, որին բախվում են շատ ծնողներ: Երեխաները հաճախ ինքնաբերաբար դիտում են այնպիսի տեսանյութեր, որոնք իրենց համար նախատեսված չեն: Այս ծրագիրը պարունակում է միայն տեղեկատվական և ժամանցային տեսանյութեր: Կա նաև ծնողական վերահսկողություն:
8. Творческая студия YouTube
Ձեր ալիքը բջջային սարքից կառավարելու ծրագիրը: Թույլ է տալիս հետևել բաժանորդների ակտիվությանը և գործունեության վիճակագրությանը, մեկնաբանությունների քանակին, փոփոխել տեսանյութի պատկերները և սահմանել հրապարակման ժամանակը:
9. Cardboard
VR-ակնոցների կարգավորման համար նախատեսված հավելված: Google Cardboard-ը առաջարկում է դիտել որոշ դեմո հոլովակներ, որոնք դիտելուց հետո ցանկութուն է առաջանում գտնել նոր տեսանյութեր և նկարներ՝ վիրտուալ իրականության տարրերով:
10. Cardboard տեսախցիկ
Եթե Դուք ունեք VR-ակնոց, ապա կարող եք ստեղծել լուանկարներ, որոնք հնարավոր է դիտել վիրտուալ իրականության ձևաչափով:
CardBoard տեսախցիկի միջոցով հնարավոր չէ անել իրական նկարներ Հարի Փոթերից, սակայն դրա միջոցով հնարավոր է կենդանացնել հիշողությունները՝ 3D էֆեկտների օգտնությամբ:
11. Expeditions
Սա հավելված է վիրտուալ ուսուցողական տուրերի համար: Այն պարունակում է 200 շրջագայություններ, որին կարող եք մասնակցել թե՛ միայնակ և թե՛ ընկերների հետ: Մի քանի սարքեր միացնելու դեպքում, կարող եք միանալ շրջագայությունը մեծ խմբով:
12. Google Arts & Culture
Համաշխարհային արվեստը Ձեր հեռախոսում: Կարող եք զբոսնել աշխարհի լավագույն թանգարաններում, ուսումնասիրել ամենահեղինակավոր ցուցահանդեսները և մեծ վարպետների ստեղծագործությունները՝ ամենափոքր դետալներով: Հավելվածում կարող եք ստեղծել ցուցահանդեսների հավաքածուներ և կիսվել դրանցով:
13. Google Spotlight Stories
Հետաքրքիր և կարճամետրաժ պատմություններ, որոնք կարող եք դիտել 360°-ով: Ամբոջական ներգրավվման համար կարող եք կրել VR-ակնոցներ, կամ գլխարկ և հայտնվել հայտնի անիմացիոն ֆիլմերի նկարահանման հրապարակում:
Ճանապարհորդություն
14. Google Просмотр улиц
Մինչև ճանապարհորդության մեկնարկը կարող եք ուսումնասիրել այն փողոցները, որտեղ լինելու եք: Կարող եք տեսնել բոլոր թանգարանների, ռեստորաննարի և այլ հաստատությունների տարածքը: Դուք կարող եք այս ծառայությունը դարձնել ավելի լավը՝ ավելացնելով այն վայրերի լուսանարները, որտեղ գնացել եք:
15. Google Trips
Հավելվածի միջոցով կարող եք պլանավորել ճանապարհորդություն ամբողջ աշխարհով: Հավելվածը թույլ է տալիս կազմակերպել տուր՝ ամրագրելով կացարանը, գնելով տոմսերը և այլն: Բացի այդ կարող եք ավելի շատ տեղեկություններ ստանալ այն պատմամշակութային վայրերի մասին, որոնք մոտ են գտնվում: Տեղեկատվությունը հասանելի է նաև օֆլայն ռեժիմում: Այնպես, որ եթե տարածքում չկա կապ, դա չի նշանակում, որ չեք կարող գտնել տեղեկատվություն մոտակա տարածքների մասին:
16. Google Мои карты
Հավելվածը թույլ է տալիս բեռնել քարտեզներ այլ սարքավորումներից, կամ ստեղծել սեփականը: Դուք կարող եք նշել կետերը Ձեր ցանկացած վայրերում, կազմել երթուղի և կիսվել դրանով Ձեր ընկերների հետ: Սա հատկապես լավ տարբերակ է որսորդության, կամ լեռնարշավի գնացողների համար:
Կապ
17. Վստահելի կոնտակտներ
Հավելվածը կօգնի արագ տեղեկացնել Ձեր հարազատներին և ընկերներին Ձեր գտնվելու վայրի մասին և պարզել, թե որտեղ են նրանք: Եթե մի քանի րոպե անց պատասխան չլինի, ուղարկողը կստանա սարքի գտնվելու վերջին վայրի հասցեն: Նույնիսկ եթե սարքավորումը լիցքավորված չէ կամ գտնվում է ցանցի ծածկույթից դուրս:
18. Google Allo
Հավելված շփումների համար: Այն առաջարկում է սթիքերներ, նկարներ և գրառումներ ավելացնել լուսանկարների վրա:
19. Android Сообщения
Եվս մեկ հավելված Android-ի օգտատերերի շրջանում շփման համար: Այն հնարավորություն է տալիս ստեղծել խմբակային զրուցարաններ, ինչպես նաև ուղարկել ձայնային հաղորդագրություններ, տեսանյութեր և լուսանկարներ:
20. Google Duo
Տեսազանգերի ծառայություն, որ հասանեի է գրեթե բոլոր հարթակներում: Այս ծառայությունը ունի հետաքրքիր գործառույթ, որի շնորհիվ Դուք տեսնում եք զանգահարողին, մինչև զանգին պատասխանելը:
Սիրարփի Աղաբաբյան