Զարդարեք 2019թ. ամանորյա սեղանը «Խոզ» աղցանով
Բաղադրիչներ
1. Սալորաչիր – 150 գ
2. Հավի կրծքամիս – 300 գ
3. Ձիթապտուղ – 2 հատ
4. Ընկույզ – 150 գ
5. Կոշտ պանիր – 100 գ
6. Ձու – հատ
7. Մայոնեզ՝ ըստ ճաշակի
8. Երշիկ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Աղ արած ջրում խաշել հավի միսը, սառեցնել և կտրատել:
2. Առանձին քերիչով անցկացնել ձվի սպիտակուցը և դեղնուցը:
3. Սալորաչրի վրա եռացրած ջուր լցնել և թողնել 10 րոպե: Այնուհետև սալորաչիրը բարակ շերտատել:
4. Կտրատել ընկույզը:
5. Խոշոր քերիչով անցկացնել պանիրը:
6. Մատուցվող տարայի մեջ հավաքել աղցանը՝ յուրաքանչյուր շերտից հետո մայոնեզ քսելով. հավի կրծքամիս, ձվի դեղնուց, սալորաչիր, ընկույզ, սպիտակուց:
7. Երշիկից քիթ և ականջներ կտրել, ձևավորել աղցանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը