![](/banners/BeFunky-design.jpg)
Դեկտեմբերի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/putin-lukash-2.jpg)
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, դեկտեմբերի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Դեկտեմբերի 25-ին նախատեսված է Բելառուսի նախագահի այցելությունը Մոսկվա, որտեղ հանդիպում կանցկացվի Ռուսաստանի նախագահի հետ: Բանակցությունների ձևաչափը նախատեսում է նաև կառավարության անդամների մասնակցությունը»,- Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:
Ինչպես գրում է աղբյուրը, բանակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն երկու երկրի փոխհամագործակցության բոլոր ակտուալ հարցերը:
Ինչպես ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, երկու երկրի ղեկավարները քննարկելու են «երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, որոնք հակասականների շարքին են դասվում»: