Բաժիններ՝

Երևանում քաղաքացին սպառնում է պատուհանից ցած նետվել. ահազանգ ԱԻՆ-ում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 21/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (կասկածվում է, որ դաստակները վնասել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ ներսում գտնվող քաղաքացին գտնվում է ագրեսիվ վիճակում և սպառնում է պատուհանից ցած նետվել:

Քաղաքացիների բանակցության արդյունքում Ա. Մ.-ն (ծնված 1994 թ.) դուրս է եկել բնակարանից և մոտեցել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս դաստակի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Շտապօգնության ավտոմեքենայում հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս