![](/banners/BeFunky-design.jpg)
Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/40525_b-1.jpg)
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կորեայի ձորում գտնվող ջրանցքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրանցքի ջրավազանի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: