Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հրավառություն իրականացնելիս խստագույնս պահպանել անվտանգության կանոնները

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառապես Ամանորի գիշերը։

«Հրավառությունների և՛ պատվիրատուն, և՛ կազմակերպողն ու իրականացնողը մենք ենք: Հետևաբար, առաջին հերթին հենց մենք պետք է մտահոգվենք մեզ շրջապատող մարդկանց հանգստով: Ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։ Հորդորում ենք նաև այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով և՛ ձեր, և՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս