 
                        Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին
 
                                    Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանոում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության ու հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրեցին նախընտրական քարոզարշավի կազմակերպման և խորհրդարանական ընտրությունների անցակման բարձր մակարդակը, մտքեր փոխանակեցին ընտրական գործընթացների հետագա կատարելագործման ուղղությամբ համագործակցության շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը իրականացվում են քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանբ, ինչը ամուր հիմք է հանդիսանում երկրում ժողովրդավարակն ինստիտուտների ամրապնդման և դրանց նկատմամբ հանրային վստահոության բարձրացման համար։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ ընտրությունների արդյունքները վերահաստատեցին ժողովրդի կողմից տրված լայն մանդատը և վստահությունը գործող կառավարության հանդեպ, որը չափազանց ոգևորիչ և, միաժամանակ, պարտավորեցնող՝շարունակելու իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցոությամբ։
Զրուցակիցները բարձր գնահատեցին նաև կանանց ակտիվ մասնակցությունը և դերակատարությունն ընտրական գործընթացում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        