«Դա կլինի քարոզչություն, օրենք եք խախտում». Լևոն Տեր-Պետրոսյան

Քիչ առաջ Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ «Դա կլինի քարոզչություն, օրենք եք խախտում»,- ասաց նա։

Տեր-Պետրոսյանը «քարոզչություն» որակեց նաև հարցը, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ։

Հարցին՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտահոգություններ ունե՞ք, Լ. Տեր-Պետրոսյանը դրական պատասխանեց. «Այո, հայ ժողովրդի մեջ կա՞ որևէ մեկը, որ մտահոգություն չունենա»։

ՀՀ առաջին նախագահի խոսքով՝ ինքը քվեարկել է հանուն խաղաղության։

 

 

Տեսանյութեր

Լրահոս