«Արդարությունն, ասում են՝ հիվանդանում է, բայց չի մահանում». Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին
ԲՀԿ առաջնորդ, ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։
«Իրավապահ մարմինները համապատասխան պետք է դա հիմնավորեն կամ կճշտեն, ես չգիտեմ, ոչ մեկը չի կարող ասել։ Հարցը իրավական դաշտում է. կպարզվի, կճշտվի, համապատասպան, դա բոլորն էլ կիմանան»,- ի պատասխան՝ ասաց Գագիկ Ծառուկյանը։
Դիտարկմանը՝ Քոչարյանն ասում է, որ իր կալանավորումը քաղաքական ճնշում է, նա այսպես արձագանքեց. «Դա պարզ կլինի քննությունից հետո։ Կա օրենք, օրինականություն, բոլորը այս երկրում օրենքի, օրինականության մեջ հավասար են։ Կճշտվի, կասեն, արդարացի է՝ կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժվի, այնպես որ` ամեն մեկն իր եզրակացությունն ասել է, չի կարելի։ Կդիմեն Եվրոդատարան, որտեղ, ստեղ. արդարությունն, ասում են՝ հիվանդանում է, բայց չի մահանում։ Կտեսնենք՝ ինչ է, մեղավոր է կպատժվի, մեղավոր չէ, կարդարացվի»։