««Մենքը» ՀՀ քաղաքացու համար բերում է թարմ ու իրատեսական ծրագրեր». Անժելա Խաչատրյան

«Մենք»  դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում։ Սևանում քայլերթի ժամանակ դաշինքի առաջնորդներից Անժելա Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ՀՀ քաղաքացու համար բերում են թարմ ու իրատեսական ծրագրեր։

«Մենք առաջարկում ենք նվազագույն աշխատավարձի բարձրացում, մանկավարժների, գիտաշխատողների, սպայական, ենթասպայական կազմի, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում 25%-ով։ Մենք առաջարկում ենք ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, մենք վստահ ենք, որ կա այդ հնարավորությունը, որպեսզի սահմանին թեժ գծին չկանգնեն 18 տարեկան երիտասարդները, մենք ուզում ենք, որպեզի մեր բանակը լինի պրոֆեսիոնալ, իսկ սահմանին կանգնեն պայմանագրային և փորձառու զինվորները։ Մենք առաջարկում ենք առանց վիզայի մուտք եվրոպական երկրներ, մենք առաջարկում ենք բարձր, որակյալ բուժօգնություն և առողջապահություն»,- հայտարարեց Ա.Խաչատրյանը։

Նա նշեց, որ իրենց ծրագրով նախատեսվում է, որ մարզերում բիզնես իրականացնողներն իրենց եկամտի 10%-ը վճարելու են համայնքային բյուջեներ, ինչը կապահովի տարածքների համաչափ զարգացում։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են երկրի ապագայի համար։ Նա կոչ արեց՝ գնալ ու ընտրել՝ ըստ խղճի և ըստ ծրագրերի։

 

Տեսանյութեր

Լրահոս